Մոսկվան Զատուլինի միջոցով «մեսիջներ» է հղում Երեւանին

Մոսկվան Զատուլինի միջոցով «մեսիջներ» է հղում Երեւանին
Երեւանը կվնասի ինքն իրեն, եթե հակաիրանական քայլեր կատարի ԱՄՆ հրահանգով կամ առանց այդ հրահանգի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Սպուտնիկ» ռադիոկայանի հայկական ծառայության տեսակոնֆերանսի ժամանակ։



Ռուս խորհրդարանականը կարծում է, որ Երեւանում ինքնին հասկանում են, թե ինչ կարող է նշանակել ԱՄՆ հայտարարությունները՝ կապված հակաիրանական ճակատին անդամագրվելու հետ։ Նա համոզված է, որ եթե Հայաստանն արձագանքի ամերիկացիների այդ կոչերին, ապա կստեղծի իր համար լրջագույն խնդիրներ հայ-իրանական սահմանին։ Զատուլինը փաստում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից փակ սահմաններ ունեցող Հայաստանի համար անբնական կլիներ Իրանի հետ հարաբերությունների հանդեպ փնթի վերաբերմունքը։



Նա նաեւ անդրադարձել է Բոլթոնի հայտարարություններին՝ կապված Ղարաբաղյան կարգավորման հեռանկարների հետ։ Զատուլինը մասնավորապես ասել է, որ բոլորն են լսել Փաշինյանի հայտարարությունները՝ ասված վարչապետության 100-օրվա հանրահավաքի ժամանակ, Ղարաբաղյան կարգավորման առնչությամբ, որ ոչ մի որոշում չի կայացնի առանց ժողովրդի հետ խորհրդակցելու եւ Ղարաբաղի կարծիքի։



«Սակայն լսելով Բոլթոնի հայտարարությունները՝ կարծում եմ, որ ամերիկյան վարչակազմում եւ գուցե ոչ միայն այնտեղ, այլ ակնկալիքներ ունեն»։ Զատուլինը, ով հանդիսանում է հայամետ գործիչ ռուսական քաղաքական երկնակամարում, եզրակացնում է, որ Հայաստանում կկարողնանան թերեւս ինքնուրույն որոշումներ կայացնել, եւ հիշեցրել է, թե ինչպես են շատ գործիչներ հետո եղունգներ կրծել՝ միայն սեփական ռեյտինգին ապավինելուց հետո։