Կրակել է մարմնավաճառի վրա եւ փորձել ինքնասպան լինել

Կրակել է մարմնավաճառի վրա եւ փորձել ինքնասպան լինել
89-ամյա Դոմենիկո Նատալեն երկու անգամ կրակել է մարմնավաճառուհու վրա այն բանից հետո, երբ նրանից մերժում է ստացել։ Այս մասին գրում է բրիտանական Daily Mail հանդեսը։



Ընդ որում, հրապարակման համաձայն, ծերունի Նատալեն եղել է մարմնավաճառուհու հաճախորդն արդեն երեք տարի։ Դեպքը տեղի է ունեցել Ավստրալիայի Մելբուռն քաղաքում։ Այս դեպքի մանրամասները արձանագրվել են տեսադիտարկման սարքերի կողմից եւ իրավապահները կարծում են, որ մերժման վիրավորանքից դրդված՝ իտալացի տղամարդը որոշել է այդ կերպ վրեժ լուծել մարմնավաճառուհուց։ Բարեբախտաբար երկու կրակոցներն էլ չեն վնասել կնոջը։ Հասկանալով, որ զոհը կարողացել է փախչել, տղամարդը փորձել ինքնասպանություն գործել։