Հայտնի է «Եվրատեսիլ 2019»-ի կարգախոսը

Հայտնի է «Եվրատեսիլ 2019»-ի կարգախոսը
Հայտնի է հաջորդ տարվա համաեվրոպական «Եվրատեսիլ» երգի մրցույթ-փառատոնի կարգախոսը։ Այն լինելու է «Թույլ տուր քեզ երազել»։ Այս մասին հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։



Ըստ մրցույթ-փառատոնի կազմակերպիչների, այդ կարգախոսը ներշնչող է եւ ներկայացնում է այն ամենը, ինչ խորհրդանշում է «Եվրատեսիլը»։ Խոսքը ինտեգրացիայի եւ միասնականության մեջ առկա բազմազանության մասին է։ Կարգախոսը հայտարարվել է այն բանից հետո, երբ հանդիպել են Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն եւ մրցույթ-փառատոնի ղեկավար Յոն Օլա Սանդը։