Կեր այս մթերքը քնելուց առաջ, ու նիհարիր քնած ժամանակ

Կեր այս մթերքը քնելուց առաջ, ու նիհարիր քնած ժամանակ
Գիտնականները պարզել են, որ կաթնաշոռի օգտագործումը քնելուց առաջ ոչ միայն չի բերում քաշի ավելացմանը, այլ նաեւ օգնում է իջեցնել օրգանիզմում ճարպի քանակը։



Այս մասին գրում է British Journal of Nutrition պարբերականը։



Ըստ Ֆլորիդայի համալսարանի գիտնականների կատարած ուսումնասիրությունների, 20 տարին լրացած մարդկանց օրգանիզմում քնելուց առաջ 30-60 րոպեի ընթացքում մեկ բաժին կաթնաշոռ ուտելը դրականորեն է ազդում ճարպահալեցման պրոցեսի վրա, բարելավում մկանների որակը եւ արագացնում նյութափոխանակությունը։ Գիտնականները կարծում են, որ նման ազդեցությունը պայմանավորված է կազեինով, որը առկա է կաթնաշոռի մեջ եւ օգնում է ամինաթթուների կայուն ռեակցիաներին։ Այն նաեւ ավելացնում է սննդի թերմիկ էֆեկտը, որով օրգանիզմը այն մարսելու համար ավելի շատ քանակությամբ էներգիա է ծախսում՝ այրելով կալորիաներ քնի ժամանակ։