Հանդիպել են Չավուշօղլուն, Զալկալիանին ու Մամեդյարովը

Հանդիպել են Չավուշօղլուն, Զալկալիանին ու Մամեդյարովը
Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ նախարարներ՝ Մեւլյութ Չավուշօղլուն, Էլմար Մամեդյարովը եւ Դավիդ Զալկալիանին։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։



Սա թուրք-վրաց-ադրբեջանական ԱԳ նախարարների մակարդակով յոթերորդ հանդիպումն է։ Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Դոլմաբախչա պատմական պալատում։ Քննարկումների առանցքում են եղել երկկողմ եւ եռակողմ տնտեսական կապերին առնչվող հարցերը։ Միաժամանակ նաեւ հայտարարվել է, որ երեք նախարարներն էլ կողմնակից են հակամարտությունների կարգավորման խաղաղ եւ միջազգային նորմերին համապատասխան ուղիներին՝ շեշտելով դրանով հանդերձ սահմանների անձեռնմխելիությունը։



Ինչպես եւ կարելի էր սպասել, Բաքուն երախտագիտություն է հայտնել Անկարային՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որդեգրած ադրբեջանամետ կեցվածքի համար։ Վրաստանն էլ կարեւորել է ռեգիոնալ կայունությունն ու հարաբերությունների զարգացումը։