Նոր զարգացումներ Շվարցենեգերի դստեր սիրավեպում

Նոր զարգացումներ Շվարցենեգերի դստեր սիրավեպում
Թեեւ Առնոլդ Շվարցենեգերի ավագ դստեր՝ Քեթրինի եւ Քրիս Պրատի սիրավեպը սկսվել էր ընդամենը ամիսներ առաջ, սակայն զարգացումները զարմանալիորեն արագ են ծավալվում։ Նրանք առաջին անգամ հանդիպել են միայն այս տարվա հուլիսին։ Իսկ ահա հիմա հայտնի է դարձել, որ Քրիսը մտադիր է ամուսնության առաջարկ անել Քեթրինին եւ նրանք քննարկում են իրենց համատեղ կյանքը։ Երկրպագուներին հայտնի է դարձել, որ չսպասելով հարաբերությունների պաշտոնականացմանը, զույգը սկսել է նույնիսկ միասին ապրել։ Քրիսը նաեւ պատվիրել է գործակալներին տուն փնտրել, որտեղ կտեղափոխվեն երեքով՝ ինքը, Քեթրինը եւ իր որդին՝ Ջեքը։7Дней-ի փոխանցմամբ, սիրահարներին ծանոթացրել է իրար հետ Քեթրինի մայրը՝ Մարիա Շրայվերը, տեսնելով, որ դստեր անձնական կյանքն այնքան էլ լավ չի դասավորվում։ Ընտանիքի մտերիմները կարծում են, որ Քեթրինն ու Քրիսը հիանալի համապատասխանում են իրար նաեւ բնավորություններով։ Ի դեպ Քրիս Պրատը եղել է ամուսնացած Աննա Ֆեյրիսի հետ եւ ամուսնալուծվել է։