Ուկրաինայում հայտարարել են Սահակաշվիլու վերադարձի մասին

Ուկրաինայում հայտարարել են Սահակաշվիլու վերադարձի մասին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, «Նոր ուժերի շարժում» կուսակցության անդամ Յուրի Դերեւյանկոն հայտարարել է, որ Միխեիլ Սահակաշվիլին մտադիր է վերադառնալ Ուկրաինա արդեն հաջորդ տարի, նախագահական ընտրություններից հետո։ Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ լրատվական գործակալությունը։ «Սահակաշվիլին Ուկրաինա կվերադառնա 2019-ի մայիսին, նախագահական ընտրություններից հետո։ Մինչեւ պառլամենտական ընտրությունները նա ակտիվ դերակատարություն կունենա ուկրաինական քաղաքական կյանքում»,-մասնավորապես ասել է Դերեւյանկոն՝ պարբերականի հետ զրույցում։