«Թվիթերից» կանհետանա «լայքի» կոճակը

«Թվիթերից» կանհետանա «լայքի» կոճակը
«Թվիթեր» սոցիալական կայքն աստիճանաբար կհրաժարվի «լայք» կոճակից, որը ցույց է տալիս, որ օգտատերը հավանում է այլ օգտատիրոջ գրառումը կամ նկարը։ Այս մասին հայտնում է Telegraph-ը։ «Թվիթերի» ղեկավար Ջեք Դորսին պարբերականի հետ զրույցի ընթացքում ասել է, որ իրեն դուր չի գալիս «լայքի» ֆունկցիան խորհրդանշող սրտիկը։



Ամենայն հավանականությամբ առաջիկայում «լայքի» ֆունկցիան կվերամշակվի կամ կփոխարինվի համարժեք այլ ֆունկցիայով։ Ամեն դեպքում, ամենամոտ ապագայում «լայքի» սրտիկը «Թվիթերից» կանհետանա։



Հիշեցնենք, որ 2015-ին «լայքի» փոխարեն համարժեք «նախընտրելի» ֆունկցիան կար, որը ոչ թե սրտիկով էր, այլ աստղիկով։