Աշխարհահռչակ մարզիկը հանդիպել է նախագահի հետ

Աշխարհահռչակ մարզիկը հանդիպել է նախագահի հետ
Բացարձակ մենամարտերի առաջնության չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի հետ։ Այս մասին հայտնում է «Советский спорт»-ը։



Հաբիբի մարզիչ Աբդուլմանալ Նուրմագոմեդովը, ով նաեւ նրա հայրն է, իր ինստագրամյան էջում գրել է, որ Ղրղզստանում իրենք միշտ էլ սպասված հյուրեր են եղել, իսկ խոսակցությունն էլ Ժենբեկովի հետ եղել է չափազանց արդյունավետ։ Նա սակայն չի մանրամասնել, թե արդյոք Հաբիբը ունի՞ մտադրություն այնտեղ մարզադպրոց կամ այլ կառույց հիմնելու։



Հիշեցնենք, որ աշխարհահռչակ մարզիկը ճանաչվել է մոլորակի ամենից ազդեցիկ մուսուլմաններից մեկը։