Ստամբուլում բացվել է աշխարհի ամենամեծ օդանավակայանը

Ստամբուլում բացվել է աշխարհի ամենամեծ օդանավակայանը
Թուրքիայում բացվել է աշխարհի ամենամեծ օդանավակայանը, որը գտնվում է Ստամբուլ քաղաքում։ Բացման արարողությանը մասնակցել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին գրում է բրիտանական The Independent-ը։



Ըստ հրապարակման, առաջիկա տարիներին օդանավակայանը կսպասարկի տարեկան 90 միլիոն ուղեւորի, իսկ արդեն 10 տարուց, սպասարկման ծավալները կարող են հասնել մինչեւ 200 միլիոն մարդ։ Սա կրկնակի ավելին է, քան աշխարհի ներկայիս ամենամեծ սպասարկման ծավալ ունեցող Ատլանտայի օդանավակայանը՝ ԱՄՆ-ում։ Առաջին թռիչքները կիրականացնի Turkish Airlines-ը՝ Իզմիր, Անթալյա եւ Անկարա ուղղություններով։