Թուրքիան աջակցում է Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը․ Մեւլյութ Չավուշօղլու

Թուրքիան աջակցում է Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը․ Մեւլյութ Չավուշօղլու
Անկարան աջակցում է Վրաստանին՝ Եվրա-Ատլանտյան ինտեգրացիայի հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։ Ինչպես հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, Թուրքիան ՆԱՏՕ-ում լրջորեն աջակցում է Վրաստանին։



Ստամբուլում կայացած վրաց-թուրք-ադրբեջանական ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան պաշտպանում է նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ բոլոր հարթակներում եւ ցանկացած պայմանների առկայության պարագայում։