Հրաժարվել է ճանաչել Իսրայել պետությունը եւ իրեն իրավունք վերապահել դիմադրության

Հրաժարվել է ճանաչել Իսրայել պետությունը եւ իրեն իրավունք վերապահել դիմադրության
Պաղեստինը հրաժարվել է ճանաչել Իսրայել պետությունը եւ համագործակցել անվտանգության ոլորտում։ Այս մասին որոշում է կայացվել Պաղեստինի ինքնավարության կենտրոնական իշխանությունների կողմից՝ Ռամալլայում տեղի ունեցած նիստի ժամանակ։ Ըստ որոշման, որը հրապարակվել է Maan լրատվական գործակալության կողմից, Պաղեստինը կհրաժարվի ճանաչել Իսրայել պետությունը այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի ճանաչել Պաղեստին պետությունը 1967 թվականի սահմաններով, Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։



Դադարեցվում են նաեւ ինչպես անվտանգության հարցերում կոորդինացիան, այլ նաեւ տնտեսական համագործակցությունը։ Փորձագետները նշում են, որ այդկերպ Պաղեստինը իրեն վերապահում է իրավունք դիմադրություն ցույց տալու իր իսկ կողմից օկուպանտ ճանաչված Իսրայելին, բոլոր այն միջոցներով, որոնք թույլատրելի են միջազգային իրավունքով։ Ռամալլայի որոշման մեջ նաեւ նշվում է, որ Եգիպտոսում կնքված Միջպաղեստինյան համաձայնության խզման պատասխանատվությունը դրվում է ՀԱՄԱՍ խմբավորման վրա։