Ավիաաղետի վայրում հայտնաբերվել է 10 զոհի դիակ

Ավիաաղետի վայրում հայտնաբերվել է 10 զոհի դիակ
Փրկարարները Ինդոնեզիայում աղետի ենթարկված Boeing 737-ի կործանման վայրում հայտնաբերել են զոհվածներից տասի դիակը։ Ինչպես հաղորդում է The Straits Times-ը, հայտնաբերված մարդկային մնացորդների մեջ կա մեկ մանկահասակ երեխայի դիակ։ Մարդկային մնացորդներով լցված թվով 14 պարկերը տեղափոխել են ափ։ Ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 189 մարդ։



Ներկայումս ջրասուզակները շարունակում են աշխատանքները։ Դիակների նույնականացման համար զոհերի հարազատներից արդեն վերցվել են ԴՆԹ փորձանմուշներ։ Հայտնի է նաեւ, որ Jasa Raharja ապահովագրական ընկերությունը հարազատներին կվճարի 3285-ական դոլար։



Հիշեցնենք, որ կործանված ինքնաթիռը իրականացնում էր Ջակարտա-Պանկալ-Պինանգ թռիչքը։