Սպանվել է ռեփեր Young Greatness-ը

Սպանվել է ռեփեր Young Greatness-ը
ԱՄՆ Նյու Օռլեան քաղաքում սպանվել է ռեփեր Young Greatness-ը, իսկական անունը՝ Թեոդոր Ջոնս։ Նրան գնդակահարել են։ Այս մասին հայտնում է WWL-TV-ն։ Ռեփերը 34 տարեկան էր։ Նրա դիակը հայտնաբերել են սեփական տան մոտ՝ հրազենային վնասվածքներով։ Ենթադրյալ մարդասպանը առեւանգել է ռեփերի մեքենան։ Ըստ հաղորդման, ոստիկանությունն արդեն դուրս է եկել երկու կասկածյալների հետքի վրա։ Հայտարարվել է հետախուզում։ Հիշեցնենք, որ ռեփերին առավել մեծ ճանաչում բերել 2015-ին թողարկած Moolah կատարումը, որը զբաղեցրեց 85-րդ տեղը ամերիկյան Billboard Hot 100 աղյուսակում։Անցյալ տարի Թեոդոր Ջոնսը պայմանագիր էր կնքել հայտնի Cash Money Records-ի հետ, որը հանդիսանում է Universal Music Group-ի դուստր ընկերությունը։