«Նոյ»-ի ծրագիրը սառեցվել է

«Նոյ»-ի ծրագիրը սառեցվել է
Անցած տարի շրջանառության մեջ դրվեց «Նոյ ազգագրական թաղամասի» կառուցապատման ներդրումային ծրագիրը, որը պետք է տեղակայված լիներ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին և Դալմայի այգիներին հարող տարածքում։ Այն իրենից ներկայացնելու էր շուրջ 150 հազար ք/կմ կառուցապատմամբ մի թաղամաս, որտեղ տարբեր հատվածներում կառուցվելու էին Հայաստանի տարբեր տարածքներին բնորոշ ժողովրդական տներ։



Ծրագիրը մշակվել ու կառավարությանն էր ներկայացվել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության կողմից։ Ծրագրի արժեքը կազմում էր շուրջ 98 մլն դոլար։ Մեր հարցմանն ի պատասխան Քաղաքաշինության պետական կոմիտեից պատասխանեցին, որ «Նոյ» թաղամասի կառուցապատման ծրագրի մշակումը սառեցվել է․ «Փաթեթը ներկա տեսքով կյանքի կոչելն առաջնահերթ չհամարելու և դրա նկատմամբ մասնակիցների հետաքրքրության բացակայության պատճառներով»: