Արա Աբրահամյանը՝ Հյուսիսային պողոտայի իր շենքերի ու տարածքների մասին

Արա Աբրահամյանը՝ Հյուսիսային պողոտայի իր շենքերի ու տարածքների մասին
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին հարցրինք, թե չի՞ պատրաստվում Հայաստանում նոր բիզնես նախագծեր ստեղծել՝ նկատի ունենալով, որ Հյուսիսային պողոտայում ու Աբովյան փողոցում շենքեր ու տարածքներ ունի, իսկ նոր իշխանություններն էլ հայտարարում են, որ Հայաստանում բիզնեսի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում․



«Ինձ համար միշտ էլ լավ պայմաններ են եղել, ցավոք սրտի մի փոքր խնդիրներ կային, եթե Դուք գիտեք դրանք դատական խնդիրներ էին։ Ես հույս ունեի, որ այդ խնդիրները վերջացել են, բայց ոչ, վերջերս կրկին սկսվել են, պետք է այդ խնդիրները լուծվեն։ Ես նորից եմ ասում՝ կայունություն է պետք, համերաշխություն, օրենքի գերակայություն, օրենք պետք է գործի այս երկրում։ Ինձ կապում են հին իշխանությունների հետ, բայց հին իշխանությունները 2007 թվականից մինչև 2016 թվականը դատ էին բացում․․․»,- ասաց նա։



Մանրամասն՝ տեսանյութում