Ո՞րն է «Փյունիք» ֆուտբոլային ակումբի 2-րդ պաշտոնական լեզուն

Ո՞րն է «Փյունիք» ֆուտբոլային ակումբի 2-րդ պաշտոնական լեզուն
«Փյունիք» ֆուտբոլային ակումբը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով պատասխանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, և ակումբներին կոչ էր արել չխախտել լեզվի մասին ՀՀ օրենքը և ռուսերեն խոսքին զուգահեռ ապահովել նաև հայերեն թարգմանություն։ ՀՖՖ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․



«Վերջին շրջանում` հայկական ակումբներում ռուսաստանցի մարզիչների հայտնվելուց հետո, նկատվում է երևույթ, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համարում է անընդունելի: Խոսքը հետխաղային մամուլի ասուլիսների ընթացքում ռուսախոս մարզիչների խոսքը զուգահեռ հայերեն չթարգմանելու մասին է: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լեզուն հայերենն է, և առաջնորդվելով ՀՀ լեզվի մասին օրենքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը և ապահովել ռուսերեն խոսքին զուգահեռ հայերեն թարգմանությունը հետխաղային ասուլիսների ժամանակ»։



Հֆֆ-ի հայտարարությանն էլ ի պատասխան «Փյունիք» ակումբը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ակումբի 2-րդ պաշտոնական լեզուն փյունիկերենն է․



«Հայտնում ենք, որ Փյունիկ ֆուտբոլային ակումբի 2-րդ լեզուն նաև փյունիկերենն է այսուհետ մենք մեր ասուլիսներն անցնակցնելու ենք նաև Փյունիկերեն լեզվով, քանի որ մեր ակումբի ներքին կանոնադրությունը պահանջում է, որպեսզի հայերենին զուգահեռ օգտագործվի նաև մեր երկրորդ պետական լեզուն»,- ասվում է պատասխանում։