Ինչու էին 20 րոպե ընդմիջում վերցրել (տեսանյութ)

Ինչու էին 20 րոպե ընդմիջում վերցրել (տեսանյութ)
ԱԺ նիստը, որում պետք է քվեարկվեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ընդմիջվեց 20 րոպեով։ Ընդմիջումը վերցրեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։Թե ինչու ընդմիջում վերցրեց, նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց՝ որպեսզի կառավարությունը բանակցի պատգամավորներ հետ։



«Ես միայն գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են գալ մասնակցել, դրա համար վերցրեցինք 20 րոպե ընդմիջում, որպեսզի հասցնեն»,-ասաց նա։ Hraparak.am-ի դիտարկմանը, թե իրենց աշխատանքը առավոտյան 10-ից սկսում է, ինչո՞ւ մինչև հիմա չեն եկել, Գորգիսյանն ասաց․ «Կգան, իրենց կհարցնեք»։ -



**-Կնոպկա սեղմելու համա՞ր են ընդամենը գալիս, նախկինում այդ նույն մեթոդներով ՀՀԿ-ն էր «բերման ենթարկում» պատգամավորներին։**



-Կգան իրենցից կհարցնեք։



**-Բայց ձեր շահերից էր բխում (իշխանության, կառավարության), որպեսզի ժամանակին պատգամավորների բավարար, պատշաճ ներկայություն ապահովեին դահլիճում, որպեսզի հիմա նման խնդիր չառաջանար… Հիմա ինչո՞ւ են նման անփույթ վերաբերմուքն ցուցաբերում։**



-Էդ հարցերով ես չեմ զբաղվել, էդ հարցերով զբաղվում են համապատասխան մարդիկ, ճիշտ կլինի՝ իրենց հարցնեք։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**