«Ֆեյսբուքը» քաղաքական գործիչ է վարձել

«Ֆեյսբուքը» քաղաքական գործիչ է վարձել
«Ֆեյսբուք» համաշխարհային առաջատար սոցկայքը բրիտանացի քաղաքական գործիչ է վարձել աշխարհում իր խաթարված հեղինակությունը վերականգնելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Նիկ Կլեգը կաշխատի «Ֆեյսբուքի» համար առաջիկայում։ Նա զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետի պաշտոնը 2010-15 թթ։ Ներկայումս նա կղեկավարի սոցկայքի ներքին քաղաքականության եւ կոմունիկացիաների դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Պարբերականի համար ուշագրավ է այն հանգամանքը, որ սոցկայքը նման կարեւոր պաշտոն է վստահել բրիտանացու, այն դեպքում, երբ բրիտանական ընկերություններից մեկի մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալը կապված անձնական տվյալների արտահոսքի հետ, լրջագույն հարված էր հասցրել սոցկայքի հեղինակությանը ինչպես ԵՄ տարածքում, այնպես էլ ԱՄՆ-ում եւ այլուր։