Հարուստների ընտրություննե՞ր եք ուզում անցկացնել. Սադոյանը դժգոհեց ընտրական գրավի չափից (տեսանյութ)

Հարուստների ընտրություննե՞ր եք ուզում անցկացնել. Սադոյանը դժգոհեց ընտրական գրավի չափից (տեսանյութ)
Կառավարությունում ընթանում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումները: Նախագիծն արդեն պատրաստ է, և ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Բայց նորից եկել ու քննարկում են: Նոր ԸՕ նախագծով առաջարկվում է իջեցնել ընտրական գրավի շեմը՝ 10 միլիոնից դարձնելով 7.5 միլիոն: ԱԺՄ-ական Արշակ Սադոյանը, սակայն, դժգոհեց շեմի բարձր լինելուց:



Նա ասաց, որ ոչ բոլոր կուսակցություններն են ի վիճակի մուծել անգամ այդ 7.5 մլն դրամ գրավը, և որ դա կարող են անել միայն հարուստ, օլիգարխիկ կուսակցությունները: «Հարուստների ընտրություննե՞ր եք ուզում անցկացնել»,-ասաց Սադոյանը: Նա նաև դժգոհություն հայտնեց, որ հարուստ կուսակցությունները կարող են գովազդային ողջ եթերաժամանակը գնել, և մյուսներին տեղ չմնա:



Մանրամասն՝ տեսանյութում:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**