Փաշինյանը թող Արարատ Միրզոյանին պատժի․․․

Փաշինյանը թող Արարատ Միրզոյանին պատժի․․․
 



Երեկ Հանրապետության երկրորդ քաղաքը՝ Գյումրին, «Վերածնվող Գյումրի» խորագրի ներքո տոնեց իր օրը՝ երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ։ Գյումրեցիները սպասում էին, որ վարչապետը կգա, բայց նա այդպես էլ չեկավ։ Ինչու չեկավ․ համեմատենք վարչապետի ասածն ու փոխվարչապետի ասածը․



[Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան](https://www.facebook.com/nikol.pashinyan/?__tn__=kC-R&eid=ARBWIoyZec9fT6KmhQaYJ8o2Xl6J8ZOktEmp080wXoVDbN_DsrWjZGU1lEfW6930NX3a33DdbTflMKBa&hc_ref=ARQH5VV9OB0sXCgwyXoKQRYyYI5_ioqmtYblzWCN3RcRRYU8o-LL__HSrcw4uiuKCA4&fref=nf&__xts__%5B0%5D=68.ARBbDLs5V233IIdQhBxk-HlJV4ZGqF6QQdlWdBADTXe84JxRntEVuYs-Zic0wt28Nt2xK_Sbqm9n_iX4tXLS_psZzaafAGTS87pp1nNFdHGuPe3tACYb-iH4DRzfe18LYDL61ZInS8B6gXTwA6SzfKWTelcX4vefH8LPifNspCLWZabEkmrKUA)



[11 hrs](https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2164085770578473?__xts__%5B0%5D=68.ARBbDLs5V233IIdQhBxk-HlJV4ZGqF6QQdlWdBADTXe84JxRntEVuYs-Zic0wt28Nt2xK_Sbqm9n_iX4tXLS_psZzaafAGTS87pp1nNFdHGuPe3tACYb-iH4DRzfe18LYDL61ZInS8B6gXTwA6SzfKWTelcX4vefH8LPifNspCLWZabEkmrKUA&__tn__=-R) ·



**Սիրելի գյումրեցիներ. շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն եւ բարեկեցություն:**



**Կներեք, որ այսօր չեմ եկել:**



**Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:**



**Հ.Գ. Անկեղծ ասած միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ: Չնեղվեք իմ հարազատ գյումրեցիներ: Առաջիկայում կտեսնվենք:**



Hraparak. am կայքը հայտնել էր, որ կառավարության անդամներից Գյումրիում էր միայն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Վերջինս փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները օրվա կապակցությամբ, և իր անունից գրառում կատարեց Գյումրու օրվան նվիրված պաստառին՝ Տաղանդդ անսպառ Գյումրի: Փոխվարչապետի խոսքերով **վարչապետը արտերկրյա գործուղումներից հետո ստիպված էր կուտակված գործերն ավարտին հասցնել, եւ այդ իսկ պատճառով Գյումրի չայցելեց:**



Չեմ հասկանում՝ մեկը մյուսի ասածից տեղյակ չի՞․․․ Թե՞ հարմարվել են, որ ինչ ասում, մարդիկ «հալած յուղի տեղ են ընդունում»։ Փոխվարչապետը լավ էլ պատճառաբանել էր ու իմաստություն պետք չէ՝ հասկանալու, որ վարչապետը լավ էլ տեղյակ է եղել Գյումրիի օրվա մասին (եթե տեղյակ չի եղել ավելի վատ) ու եթե մեկին ուզում է պատժել, թող Արարատ Միրզոյանին պատժի, որ համարձակվել է ուրիշ պատճառաբանություն անել։ Արարատ Միրզոյանին եմ ասում, որովհետև Նիկոլ Փաշինյանը «Աստված է» և ինչ մարգարեություն անում, պիտի «աչքներս փակ ընդունենք»։



Հասմիկ Բաբաջանյան