Առնվազն 8 մարդ է զոհվել Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով

Առնվազն 8 մարդ է զոհվել Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով
Այսօր Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով առնվազն ութ մարդ է զոհվել, որոնք եղել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի զինվորականներ։ Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 10-ի եւ նույնիսկ աճել ավելի։ Պաշտոնական տվյալների համաձայն զոհերի թիվը հայտարարվում է անհայտ։ IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ տուժել է առնվազն 20 մարդ, սակայն չի մանրամասնվում, թե քանիսն են վիրավորները, քանիսը՝ զոհերը։ Հայտնի է միայն, որ բռնարարքը կատարող ահաբեկիչներից երկուսը լիկվիդացված են։ Եվս երկուսը դեռ ազատության մեջ են։ .