Ահաբեկչություն Իրանում՝ ռազմական շքերթի ժամանակ

Ահաբեկչություն Իրանում՝ ռազմական շքերթի ժամանակ
Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական բռնարարք։ Այս մասին հայտնում է Press TV-ն։ Ունեցած տվյալների համաձայն անհայտ անձինք տրիբունայից հրազենային կրակ են բացել մարդկանց վրա զորահանդեսի ժամանակ։ Կան զոհեր եւ վիրավորներ։ IRNA լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ տուժել է առնվազն 20 մարդ։ Զորահանդեսին ներկա պաշտոնատար անձանցից ոչ ոք չի տուժել։ Նշենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է իր քաղաքացիներին անորոշ ժամանակով հետաձգել այցելությունն Իրան։