Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան չի կարողացել պատասխանել, թե երբ Ղրիմը կվերադառնա Ուկրաինայի կազմ

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան չի կարողացել պատասխանել, թե երբ Ղրիմը կվերադառնա Ուկրաինայի կազմ
ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Ուկրաինայում հատուկ բանագնաց Կուրտ Ուոլկերը, ուկրաինական «112 Украина» հեռուստատեսությանը տված հարցազրույցում չի կարողացել մեկ բառով պատասխանել, թե երբ Ղրիմը եւ Դոնբասը կվերադառնան Ուկրաինայի կազմ։ Սրա փոխարեն, ամերիկացի հատուկ բանագնացը ասել է․ «Կարծում եմ, որ կարեւոր է այն իմանալը, որ երբեք Միացյալ Նահանգները չի հաշտվի այն մտքի հետ, որ մի պետությունը կարող է ներխուժել մեկ այլ պետության տարածք եւ նրա տարածքի մի մասը բռնազավթել։ Հուլիսի 25-ին ԱՄՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով ասել է, որ Ղրիմի անեքսիան երբեք չի ճանաչի։ Մինսկյան պայմանավորվածություններով Ռուսաստանը չի հրաժարվում այդ տարածքները վերադարձնել»։