Թրամփի հանդիպումների գրաֆիկը հայտնի է

Թրամփի հանդիպումների գրաֆիկը հայտնի է
Նիկոլ Փաշինյանի ընտրվելու պահից ի վեր ոմանք փորձում են կազմակերպել նրա հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հիշեցնենք, որ մեծ աղմուկ առաջացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի փորձը, երբ կոնգրեսականների հետ հանդիպմանը հորդորել էր կազմակերպել այդ հանդիպումը։ Դրան հաջորդեց որոշ կոնգրեսականների նամակը՝ ուղղված Թրամփին, Փաշինյանի հետ ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ հանդիպելու հորդորով։ Սակայն օրերս տեղեկացանք, որ առաջարկը մերժվել է՝ Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի կայանա։ Ի՞նչն է պատճառը՝ արդյոք Սիրիա ռուսական դրոշի ներքո հումանիտար առաքելություն ուղարկե՞լը, թե՞ ամերիկյան բիոլաբորատորիաների դռները ռուսների առաջ բացելը, իսկ գուցե Փաշինյանի անորոշ ներքին ու արտաքին քաղաքականությո՞ւնը՝ պարզ չէ։



Փոխարենը Սպիտակ տունը երեկ հրապարակել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այլ պետությունների ղեկավարների հետ հանդիպումների գրաֆիկը։ Ըստ այդմ, Թրամփը Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կհանդիպի Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իսրայելի, Եգիպտոսի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի ղեկավարների հետ։ Սեպտեմբերի 25-ին Թրամփը ԳՎ-ում հանդես կգա ելույթով, ապա կհանդիպի ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Հաջորդ օրը Թրամփը ելույթ կունենա ՄԱԿ ԱԽ-ում՝ միջուկային զենքի սահմանափակման մասին թեայով։ Նույն օրն էլ տեղի կունենա Թրամփի եւ նշված երկրների ղեկավարների հանդիպումը։