Համեմատել են Պուտինին եւ Պորոշենկոյին

Համեմատել են Պուտինին եւ Պորոշենկոյին
Ուկրաինայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կուրտ Ուոլկերը «112 Украина» հեռուստակայանին տված հարցազրույցի ժամանակ համեմատել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահներ Պետրո Պորոշենկոյին եւ Վլադիմիր Պուտինին։ Պատասխանելով այն հարցին, թե ինչով են նման կամ տարբեր երկու նախագահները, Ուոլկերը պատասխանել է, որ նրանցից յուրաքանչյուրը քաղաքականության մասին ունի իր պատկերացումները։



Ապա մանրամասնել է, որ Պուտինի հետ ընդամենը մեկ անգամ է հանդիպել, երբ դեռ աշխատելիս է եղել Սպիտակ տանը՝ նախագահ Բուշի օրոք եւ կարծում է, որ Պուտինը ձգտում է իշխանության երկրի ներսում, իսկ Պորոշենկոն փորձում է անել ավելին իր երկրի համար։