ԵՄ-ն վերջնագիր է ներկայացրել Facebook-ին

ԵՄ-ն վերջնագիր է ներկայացրել Facebook-ին
Եվրոպական Միությունը Եվրոպական Միությունը վերջնագիր է ներկայացրել Facebook սոցիալական ցանցին, հայտարարելով, որ ընկերությունը պետք է փոխի անձնական տվյալների մշակման իր կարգը եւ համապատասխանեցնի ԵՄ նոր օրենսդրության հետ։ Որպես վերջնաժամկետ նշված փոփոխությունները կատարելու համար, նշված է 2018 տարվա վերջը։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Եվրահանձնակատար Վերա Յուրովան բավական կոշտ է արտահայտվել սոցկայքի նկատմամբ, ասելով, որ համբերության բաժակը լցվել է եւ չի կարող հավիտենապես բանակցություններ ընթանալ Բրյուսելի եւ սոցկայքի միջեւ։ Նա նաեւ ասել է, որ ԵՄ-ում չեն տեսնում առաջընթաց առաջադրված պահանջի կատարման ուղղությամբ։



«Facebook-ը պետք է հստակ բացատրի, թե ինչպես է աշխատում եւ ինչպես է շահույթ ապահովում իր համար։ Քչերն են իմացել, որ անձնական տվյալները փոխանցվել են երրորդ անձանց` գովազդային կամ այլ նպատակներով»,- ասել է Յուրովան հիշեցնելով, որ անձնական տվյալների գաղտնիության սկզբունքի խախտումն իր հետեւից բազմաթիվ հայցեր է բերել ընդդեմ սոցկայքի ԵՄ տարածքում, հատկապես նոր օրենսդրության ընդունումից հետո։