ԱՄՆ Պետքարտուղարը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա հետ կապված

ԱՄՆ Պետքարտուղարը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա հետ կապված
Հայաստանի Անկախության օրվա հետ կապված շնորհավորական ուղերձ է հեղել ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Ուղերձում մասնավորապես ասված է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման քաղաքականությանը։



«Միացյալ Նահանգները շարունակում է մնալ հավատարիմ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման քաղաքականությանը եւ կոչ է անում կողմերին հնարավորինս արագ վերականգնել ինտենսիվ բանակցությունները»,- ասված է Պետդեպարտամենտի ղեկավարի ուղերձում։ Պոմպեոյի ուղերձում նաեւ ասված է, որ այս տարի Հայաստանում էական փոփոխություններ են եղել եւ խաղաղ ժողովրդական շարժումը նոր գլուխ է բացել հայոց պատմության մեջ։