Որ երկրների ղեկավարների հետ կհանդիպի Դոնալդ Թրամփը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում

Որ երկրների ղեկավարների հետ կհանդիպի Դոնալդ Թրամփը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում
Սպիտակ տունը հրապարակել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այլ պետությունների ղեկավարների հետ հանդիպումների գրաֆիկը։ Ըստ այդմ, նախագահ Թրամփը Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կհանդիպի՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իսրայելի, Եգիպտոսի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի ղեկավարների հետ։



Սեպտեմբերի 25-ին Թրամփը ԳՎ-ում հանդես կգա ելույթով, ապա կհանդիպի ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Հաջորդ օրը Թրամփը ելույթ կունենա ՄԱԿ ԱԽ-ում՝ միջուկային զենքի սահմանափակման մասին ելույթով։ Նույն օրն էլ տեղի կունենա Թրամփի եւ նշված երկրների ղեկավարների հանդիպումը։