Ֆինլանդիան պատ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին․ պատճառը աֆրիկական տենդն է

Ֆինլանդիան պատ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին․ պատճառը աֆրիկական տենդն է
Ֆինլանդիան սահմանային մետաղական պատ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին՝ աֆրիկյան տենդից պաշտպանվելու համար։ Սահմանային պատը, որը ընդգրկելու է ֆիննական ողջ արեւելյան սահմանագիծը, ներկայացնում է իրենից մետաղական ցանց։ Այս մասին հայտնում է YLE-ն։ Նման որոշման պատճառը, Ռուսաստանից Ֆինլանդիա վայրի վարազների մուտքի արգելումն է, քանի որ ըստ ֆիննական անասնաբույժների, այդ կենդանիները հանդիսանում են աֆրիկյան տենդի տեղափոխողներ։



Ֆինական կողմը նաեւ հայտարարել է, որ առայժմ զերծ կմնա ռուսական խոզի մսից պատրաստված սննդատեսակներից եւ կիսաֆաբրիկատներից ու երշիկեղենից, քանի որ խոզի մսից երշիկը կամ նրբերշիկը կամ համանման այլ արտադրանքները սովորաբար պատրաստվում են ցածր ջերմաստիճանի տակ, եւ վիրուսը կարող է պահպանվել։