Հյուսիսային Կորեայի առաջնորդը հարավկորեացի իր գործընկերոջը 2 տոննա սունկ է նվիրել

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հարավկորեացի իր գործընկերոջը 2 տոննա սունկ է նվիրել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը իր հարավկորեացի գործընկեր Մուն Չժե Ինին  նվիրել է 2 տոննա սունկ։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Սեուլից պարզաբանել են, որ խոսքը խորտիկների պատրաստման մեջ օգտագործվող մացուտակե տեսակի սնկի մասին է։  Հայտնի է, որ Մուն Չժե Ինն իր հերթին կարգադրել է, որպեսզի այդ սունկը բաժանեն այն ընտանիքների միջեւ, որոնք մասնատված են, այսինքն մի մասը ապրում է Հարավային Կորեայում, մյուս մասը՝ Հյուսիսայինում, եւ դեռ չեն վերամիավորվել։