Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում
_**Հանրապետության տարածքում`**_



Սեպտեմբերի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ին, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:



Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:



Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 23-25-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:



_**Երևան քաղաքում՝**_

 

Սեպտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 22-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: