Սիսիանցիների քթերը «հրաժարական» են տալիս․ տեսանյութ

Սիսիանցիների քթերը «հրաժարական» են տալիս․ տեսանյութ
Տեղացիներն այն անվանում են «կոլոդեց»: Դա ահռելի փոս է, կոյուղաջրերով լցված, որը այնպես է «բուրում», որ անցորդների քթերը «հրաժարական» են տալիս, իսկ ավտոմեքենաների ուղևորները արագ փակում են պատուհանները, որ չխեղդվեն: Սիսիանցի ակտիվիստներից Հայկ Մկրտչյանը, որը նկարահանել է այս կադրերը և ուղարկել է դրանք «Հրապարակ»-ին, պատմում է. «2016 թվականին, մայրուղու ասֆալտապատման ժամանակ շինարարները վերացրել են կոյուղագծերը: Սեփական տները չունեն հետադարձ կոյուղի: 2 տարի է, կոյուղաջուրը լցվուն է մեր առուները, ճանապարհի վրա, հակահիգիենիկ իրավիճակ է ստեղծվում: Այդ ջուրը կուտակվում է տների մուտքերի մոտ։ «Կալոդեց»-ի կափարիչը ստիպված՝ հոտերից խուսափելու համար հանել են որ էտ ջուրը հնարավորինս արագ դուրս գա պրծնի, բաց դա վթարների պատճառ է դառնում»:



Պատմում են նաև, որ «կալոդեց»-ի պատճառով մի մեքենա ջարդոխուրդ է եղել: Իսրայելյան փողոցի բնակիչները դիմել են և քաղաքապետարան, և «Վեոլիա ջուր» ընկերություն: Վերջինս, ի պատասխան պահանջել է փոսի «հասցեն», սակայն ընկերությունից երբեք չեն եկել: Սիսիանցիները որոշել են, որ իրենց հետ ոչ թե ընկերության աշխատակիցն է խոսում ա մեն անգամ, այլ «ռոբոտը»:



**Սյուզան Սիմոնյան**