Ամերիկյան եւ Մերձավոր-Արեւելյան մի շարք հեռուստակայաններ նկարահանել են բեմականացված «քիմիական հարձակում» Սիրիայում

Ամերիկյան եւ Մերձավոր-Արեւելյան մի շարք հեռուստակայաններ նկարահանել են բեմականացված «քիմիական հարձակում» Սիրիայում
Մեկ ամերիկյան եւ մի շարք Մերձավոր-Արեւելյան հեռուստակայաններ նկարահանել են բեմականացված քիմիական հարձակման մասին ինը տեսարան Սիրիայի Իդլիբ նահանգում։



Ինչպես փոխանցում է **«РИА Новости» **լրատվական գործակալությունը, այս մասին ահազանգել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։



Համաձայն հրապարակված տեղեկատվության, երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 11-ին, Ջիսըր էշ-Շուղուր բնակավայրում, որը գտնվում է Իդլիբի նահանգում, մի շարք հեռուստաընկերությունների նկարահանող խմբերը նկարահանել են բեմականացված քիմիական հարձակման ինը տեսարաններ, որոնք ներկայացվել են այնպիսի մատուցմամբ, թե Ասադի զորքերը քիմական զենք են կիրառել խաղաղ բնակչության դեմ։ Բոլոր տեսարաններում տուժածներին իբրեւ թե օգնություն են ցուցաբերում արդեն հայտնի «Սպիտակ սաղավարտավորները»։