«Պապայի հեռախոսի մարտկոցն է նստել, դրա համար չի պատասխանում»

«Պապայի հեռախոսի մարտկոցն է նստել, դրա համար չի պատասխանում»




Այսօր քառօրյայի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է։



Ապրիլյան քառօրյայի առաջին զոհերից էր: Գնդակների տարափին իր զինվորներին նա թողել է խրամատներում և անձամբ նետվել մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Նրա ծառայակիցներից մեկը տեսել է, թե ինչպես է աչքերն ու ականջները արյան մեջ կորած կապիտանն առաջ ընթանում, որ և հակառակորդին մոտ չթողնի, և ինքը գերի չընկնի։ Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:



Մայրը պատմում էր․ **«Ասում էի, բալես, վտանգավոր է, երկու երեխա ունես, առաջին գիծ մի գնա, զայրանում էր՝ «Մա՛մ, որ բոլորը վտանգի մասին մտածեն, մեր հողն ո՞վ է պահելու: Սկուտեղի վրա մեր հայրենիքը չենք մատուցելու թշնամուն, սա մեր պարտքն է»:**



Երկու անչափահաս տղա ունի։



_Տեսնելով տատիկի արցունքները՝ Հովսեփի փոքրիկ որդին՝ Գեղամը, գրկում է տատին, ասում․ \_\___**«Տատի՛կ, մի՛ լացի, Հոսոս թուրքերին կսպանի ու կգա մեր հետեւից», հետո էլ պտտվում է մոր կողմն ու վստահեցնում՝ «Հոսոյի հեռախոսի մարտկոցն է նստել, դրա համար չի կարողանում պատասխանել»:**_