Մոսկվայի մետրոյի ուղևորներին դիմակներ կբաժանեն

Մոսկվայի մետրոյի ուղևորներին դիմակներ կբաժանեն
Ձմռանը գրիպի և այլ վարակիչ հիվանդությունների պրոֆիլակտիկայի նպատակով ծրագրվում է հատուկ դիմակներ բաժանել Մոսկվայի մետրոյի ուղևորներին, հաղորդում է ТАСС-ը՝ հղում կատարելով մետրոպոլիտենի՝ ուղևորների հետ տարվող աշխատանքների գծով պետի տեղակալ Յուլյա Տեմնիկովային:



«Այս տարի հիվանդությունների պրոֆիլակտիկայի նպատակով մենք ծրագրել ենք ձմռանը ուղևորներին դիմակներ և թաց անձեռոցիկներ բաժանել: հարցն առայժմ քննարկման փուլում է»,- ասել է Տեմնիկովան:



Նա նաև հավելել է, որ պրոֆիլակտիկայի նպատակով մետրոյում ամեն օր իրականացվում է կայարանների խոնավ մաքրում և վագոնների ախտահանում համապատասխան նյութերով: