Ներողություն էր խնդրում, մինչդեռ իր մայրը ծանր վիճակում վերակենդանացման բաժնում էր

Ներողություն էր խնդրում,  մինչդեռ իր մայրը ծանր վիճակում վերակենդանացման բաժնում էր
 



Բժշկական խորհրդատվության համար դիմել էի նախկին առողջապահության նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին․․․ Անմիջապես արձագանքեց՝ հարազատի սրտացավությամբ։ Ինչով կարող եմ, պիտանի կլինեմ,- ասաց։



․․․Հետո ներողություն էր խնդրում, որ այդ օրը չի կարողացել կազմակերպել։ Զարմացա՝ պաշտոնյան ներողությու՞ն․․․



Այսօր, երբ իմացա, որ նրա մայրը  ծանր վիճակում պառկած է եղել վերակենդանացման բաժնում ու մահացել է, վատ զգացի ինձ։ Բժիշկը ներողություն է խնդրում, որ հետաձգել է իմ խնդրանքը։ Ու չի ասում պատճառը։ Ներողություն էր խնդրում,  մինչդեռ իր մայրը ծանր վիճակում վերակենդանացման բաժնում էր։



Բաներ կան, որ «սովորովի չեն», արյան մեջ է, դաստիարակության։ Մայրը՝ Լիլիա Չիլինգարյանը իր որդու հետ հազարավոր բժիշկների է ճանապարհել մասնագիտական ուղի։ Հինգ տասնամյակ դասավանդել բժշկական համալսարանում․․․



Մոռացել ենք փոքրիկ թվացող, բայց մարդկային մեծ արժեքները։



Հասմիկ Բաբաջանյան