«Հա իբր ի՞նչ, երեխեք... թողնեիք լսեինք ինչ է ասում»

«Հա իբր ի՞նչ, երեխեք... թողնեիք լսեինք ինչ է ասում»
##### ​



Այսօր «Էրեբունի պլազայում» նախատեսված էր Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսը։ Այն, սակայն, չկայացավ։ Մինչ լրագրողները ասուլիսի սրահում սպասում էին Քոչարյանին, սրահ ներխուժեցին մի խումբ ակտիվիստներ և տապալեցին այն։



Ինչպես են արձագանքում ֆեյսբուքում։



[Արամ Կարապետյան](https://www.facebook.com/profile.php?id=100003069974138&hc_ref=ARTPMGqzsSV3UkILc3jhl8YKcD1HmgGSg1V6OWSFE8I3ssfLkpxQ2rtndMD853BYYwo&fref=nf)



Քոչարյանի ժամանակ , ինձ երկար տարիներ արգելված էր հեռուստաեթեր հրավիրել...Հիմա ես կողմ եմ, որ ինքը խոսի...Ու բոլոր տեսնեն, որ ոչ մեկը իրենից չի վախենում, որ ինքը որպես քաղաքական դեմք , Հայաստանում ՝ ՎԵՐՋԱՑԵԼ Է...ՈՒ ԻՐԵՆԻՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏԵԼ՝ ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ...



#####  [Paruyr Hayrikyan](https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1?hc_ref=ARQto1sdbEQHzASFEeWsNdlbVA0_eGoFYs7snmjiBIY6JTlHQ-wll-LZE6yHj_2ny7Y&fref=nf)



Լսե՞լ եք, որ որեւէ տեղ պետութիւնը թոյլ տայ բռնանալ խօսքի՝ ԶԼՄ-ների լուր ստանալու իրաւունքի վրայ։ Խրւում ենք ճահճի մէջ. լաւ չէ։



 



[Karen Grigoryan](https://www.facebook.com/karen.grigoryan.5621) Քաղաքակիրթ երկրներում բոլորը ազատ խոսքի իրավունք ունեն։ Նորվեգիայում նույնիսկ ահաբեկիչ, ֆաշիստ Բրեյվիկին չեն զրկում այդ իրավունուքից։ Եթե մի երկրում հարգում են նման հանցագործների իրավունքը, անհնար է, որ շարքային քաղաքացիների իրավունքները պաշպանված չլինեն։ Ազգի 90 տոկոսը հանցագործություն է կատարել՝ ընտրակաշառք վերցրել, կաշառք տվել ոստիկաններին, գործի ընդունվելու համար, բուհ ընդունվելու համար, ամեն մարդ իր հնարավորությունների չափով։



 [Ashot Asatryan](https://www.facebook.com/ashot.asatryan.7549?hc_ref=ARR7BU-g3rrn-ZK7JMePyDt2m2zyX7WnhiRxyp2BDvJDUnsj262tv8AOC7CXbQ1f3Ko&fref=nf)



Ռոբերտ Քոչարյանը ամենաքիչը շատ լուրջ հայտարարության պետք է պատրաստ լիներ, որպեսզի այս շրջանում նման ասուլիս կազմակերպեր։ Չեմ կարծում , որ իրեն չէին զեկուցել, թե ինչ է կատարվելու այդ պահին։



Հույս ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը իրոք լուրջ հայտարարություն ուներ անելու ու ասուլիս տալը իրենից չէր ենթադրում անիմաստ խոսքերի և արդարացումների շարան։



Շուտով պարզ կլինի՝ Քոչարյանին քցեցին իր իսկ կողմնակիցները ասուլիս կազմերպելով, թե Քոչարյանը միևնույնն է կանի այն հայտարարությունը, որի համար ռիսկի գնաց ու նման քայլ կատարեց։



Անկեղծ երևի բոլորին էլ հետաքրքրում է, թե այսքանից հետո Ռոբերտ Քոչարյանը ինչի մասին էր խոսելու։



[Նատալյա Հակոբյան](https://www.facebook.com/nat.yan.16?fref=ufi)



Սենց որ գնաց ոչ էլ կբացահայտվի մարտի մեկը,  իսկ էս ամենը ձեռնտու ա միայն իրական մեղավոր կողմին ու, ոնց տեսնում եմ, մարդկանց հուզական դաշտը լավ օգտագործվում ա ծածկադմփոց անելու համար:



[Ալինա Դերձյան](https://www.facebook.com/alina.derzyan?hc_ref=ARQbrFd1rhEhPG3aJSYtGaWooyP5HKavUJa1E1f4AJn6L8LSnXwGbjhsgJtOi6aB5Yg&fref=nf)



Հա իբր ի՞նչ, երեխեք...

Թողնեիք լսեինք ինչ է ասում:



[Hovak Ohanyan](https://www.facebook.com/hovak.ohanyan?fref=ufi)



Ես կարծում եմ պիտի թողեն խոսի, իրականում ասելու բան չունի և եթե խոչնդոտեն դա կներկայացնի որպես հալածանք, ինքը հենց դա է ոզում



 [Ռոզա Վարդանյան](https://www.facebook.com/vardanyan.roza)



Ես կուզեի ասուլիսը տեղի ունենար ու հանրությունն իմանար, թե Քոչարյանն ինչ հայտարարություններ էր նախապատրաստել: Միշտ չի, որ լրագրողներին հաջողվում ա պետական նման այրերի հետ հարցուպատասխանով հանդես գալ ու էդ ամենն ուղիղ եթերով հեռարձակել:

[#եսիմ\_է](https://www.facebook.com/hashtag/եսիմ_է?hc_location=ufi)



[Իզաբելլա Աբգարյան](https://www.facebook.com/izabelle.abgaryan?hc_ref=ARRREpOVl3YjagXLOfe8C1ixM1VjoIyhTPM9TwZGYMX1TR7DEbJ48LRqAJTZ2wHJFBM&fref=nf)



Հեղափոխության օրերին, երբ փակում էինք փողոցները, Նիկոլն ասաց, որ չեն կարողանալու արդեն նախկին իշխանությունները քաղաքով տեղափոխվել:

Այսօր նույնը սպասում էր Ռոբին, որի ասուլիս տալը անհնարին է դառնում:



##### [Varduhi Ishkhanyan](https://www.facebook.com/varduhi.ishkhanyan?hc_ref=ARRDAQ3JK7PHvSUcFmJlyObkxlmsMYMdLKYIsX4kFtBjqU4z9j4HbKGxFpcXRiJOdvk&fref=nf)



Հետո էլ ասում են լուսավոր երիտասարդություն, ծիծաղելի է, երբ սովորական գիտելիք չունեն ու փաստաբաններին են քննադատում, երբ առանց դատարանի իրենք իրենց դատավորի դեր վերագրելով դատավճիռ են կարդում, երբ ասուլիս են տապալում, ասում են, որ չեն թողնելու Քոչարյանը խոսի: Բա ու՞ր է խոսքի ազատությունը․․․



 [Anush Grigoryan](https://www.facebook.com/anush.grigoryan.31?fref=ufi)



Բոլոր դեպքրում ասուլիսը պիտի կայանար,հենց զոհվածների ծնողները դա պիտի կամենային,իսկ հիմա ստացվեց,որ տապալեցին, որպեսզի Քոչարյանը չխոսի:



 [Sevak Hakobyan](https://www.facebook.com/sevak.hakobyan.33?hc_ref=ARTpCcIm6WA5w4ekWZ_tjDrhcYxHAbfB5AbqO4uFaOfImGA0-OZz3ygTrMMF3903KYQ)



Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրէ ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ. Հայտարարություն



##### [Levon Panosyan](https://www.facebook.com/profile.php?id=100010332455699&hc_ref=ARSwhbeK57Kv9K9WyhvFXsLqh8uf3gncLWUItnPAirGl5X-4tsqUY_zCyKqoObVIjmg&fref=nf)



Որ չեն ասում.«Իրան հարգող լրագրողը չի գնա էդ ասուլիսին»: Թույլ տվեք լրագրողն ինքը որոշի: Վերլուծող, մտածող լրագրողը հենց պետք է գնա ու չշարժվի ինչ-որ սուբյեկտիվ դատողություններով:



##### [Ani Kaghinyan](https://www.facebook.com/ani.kaghinyan?hc_ref=ARS4YNi9svWvw7PorwRj2oGFPbNNfEJlOQq3fpy0i--2GU85nehjQnKvh2vvCgSo3ic&fref=nf)



Այո քանի որ մարտի 1-ի գործով երեք նախկին նախագահները դերակատարում են ունեցել, սակայն փորձ է արվում բարդել ամբողջ գործը մեկի վրա, պետք է այդ մեկն էլ հնարավորություն տրվեր խոսելու, որ կծիկի ծայրը գտնեինք և իմանանք ճշմարտությունը, ավելի լավ կլինի, որ ասուլիսին, բացի Քոչարյանից ներկա լինեին Տեր-Պետրոսյանը և Սարգսյանը ևս ու չէր խանգարի Փաշինյանի ներկայությունը: Վերջապես պետք է բացահայտվի մարտի 1-ը, թե ոչ: Ես ուզում եմ իմանալ ճշմարտությունը, թե ինչո՞ւ և ո՞վ Երևանի կենտրոնում գնդակահարեց ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին:



##### [Styopa Safaryan](https://www.facebook.com/styopa.safaryan.9?hc_ref=ARQo6bEjknb762XUdiIUrC3XxRcT4nrIfempo7iFARuUG0MSclh-J865oP-MSOO9B3E&fref=nf)



Ապրեն բոլոր ցուցարարները, որ տապալեցին Մինուճար-անճար «տղամարդու» ասուլիսը ու բարձր պահեցին հայի արժանապատվությունը։ Իսկ ով դիլխոր է, սառը վաննա մտեք։ Հանցագործին էլ թվում է, թե պոդիում է բարձրանալու կամ տանցպլաշադկա մտնի ու Ղարաբաղի նախշուն բաջի պարեղանակի տակ շորորալու է։ Նա պատմելու բան ունի միայն դատարանի առաջ։ Չէ մի չէ՝ ասուլիս, հարցուպատասխան։



Հասմիկ Բաբաջանյան