Մոսկվային կոչ են անում միջամտել Լիբիական ճգնաժամի կարգավորմանը

Մոսկվային կոչ են անում միջամտել Լիբիական ճգնաժամի կարգավորմանը
Լիբիական ազգային բանակի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Ահմեդ ալ-Միսմարին հայտարարել է, որ Մոսկվան եւ ՌԴ նախագահ Վ․ Պուտինն անձամբ պետք է միջամտի Լիբիական հակամարտության կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։



Գեներալ ալ-Միսմարին ասել է նաեւ, որ Լիբիական ազգային բանակը կարեւորում է ռուսական դիվանագիտության դերը Լիբիական հակամարտության կարգավորման գործում։ Նա նաեւ նկատել է, որ այնպիսի արտասահմանյան խաղացողներ, ինչպիսիք են Թուրքիան, Քաթարն ու Իտալիան, պետք է հեռանան Լիբիայից եւ հանգիստ թողնեն լիբիացի ժողովրդին։