Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Վենեսուելայում սպասվող «մեծ փոփոխությունների» մասին

Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Վենեսուելայում սպասվող «մեծ փոփոխությունների» մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ առաջիկայում այդ երկրում սպասվում են «մեծ փոփոխություններ»։ Այս մասին հայտնում է El Universal պարբերականը։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Վենեսուելայի խորհրդարանը կողմ է քվեարկել արտարժույթի փոխանակության բիզնեսի օրինականացման մասին օրինագծին։



Նշենք, որ մինչ այդ արտարժույթի փոխանակությունը բացառապես պետության մենաշնորհն էր։ Նշենք, որ շատ վերլուծաբաններ թերահավատորեն են մոտենում այն հարցին, որ արտարժույթի բիզնեսի ազատականացումը կարող է կրճատել սղաճն ու նոր լիցք հաղորդել այն երկրի տնտեսությանը։