Սպիտակ տան վարչակազմին դատի են տվել

Սպիտակ տան վարչակազմին դատի են տվել
ԱՄՆ Նյու-Յորք նահանգի Գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ հարուցված դատական հայցը այն բանի համար, որ վարչակազմը 3D ձեւաչափով համացանցում տեղադրել են ատրճանակ հավաքելու տեխնիկան։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հայց է ներկայացվել նաեւ «Երկրորդ լրացում» հիմնադրամի եւ Defense Distributed ընկերության դեմ։ Հայցին աջակցություն են հայտնել մի շարք այլ նահանգների գլխավոր դատախազներ եւս։



«Դա ցնորամտություն է, թույլ տալ հանցագործներին, որպեսզի կարողանան ինքնուրույն հավաքել ատճանակներ, որոնք չեն վերահսկվում եւ անկառավարելի են։ Սա հենց այն է, ինչ անում է Թրամփի վարչակազմը»,- նշված է հայցի մեջ։ Հայցում պահանջ է ներկայացվում դադարեցնել ատրճանակի հավաքման մասին պատմող նյութերի տարածումն ու տեղադրումը։