Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
Հարավային Կորեայի դատարանը որոշում է կայացրել երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեին դատապարտել 8 տարվա ազատազրկման` կապված այն մեղադրանքի հետ, որ նա մսխել է պետական միջոցները եւ միջամտել կուսակցական գործերին։



Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։



Նշենք, որ ավելի վաղ Պակ Կըն Հեն 6 տարվա բանտարկության էր դատապարտվել Ազգային հետախուզական գործակալության բյուջեից գումարներ ստանալու մեջ, ինչպես նաեւ 2 տարի՝ կուսակցական թեկնածուների նշանակման համար։ Նա նաեւ կվճարի 3 միլիոն դոլար տուգանք։