Զանգվածային թունավորման դեպք Թուրքիայում

Զանգվածային թունավորման դեպք Թուրքիայում
Թուրքիայի ծովափնյա Իզմիր նահանգի Ալիաղա շրջանի գործարաններից մեկում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել։ Տեղի ունեցածի հետևանքով հոսպիտալացվել է 700 բանվոր։



Այս մասին հայտնում է Ermenihaber լրատվական կայքը։



Ըստ հաղորդման, վերջիններիս ինքնազգացողությունը վատացել է ընթրիքից անմիջապես հետո։ Ոմանց հիվանդանոց են տեղափոխել հենց երեկոյան, իսկ ոմանց էլ՝ առավոտյան։ Նշվում է, որ բանվորները վաղուց էին դժգոհում սնունդ մատակարարող ընկերությունից։ Եվ նախկինում էլ գրանցվել են թունավորման դեպքեր։



Ընկերության աշխատակիցները խոստացել էին, որ կձեռնարկեն միջոցներ նման դեպքերը բացառելու համար, բայց փաստորեն ապարդյուն։ Բանվորներից մեկը դժգոհել է. «Ես պաշտոնյաների ուշադրությանն եմ հրավիրում կատարվածի վրա։ Նրանք չեն մտահոգվում բանվորների առողջական վիճակով։ Ո՞վ է մեր մասին մտածելու»։ Մեկ այլ բանվոր էլ ասել է. «Կամ սնունդ մատակարարող ընկերությունը կփոխվի, կամ էլ մենք բոլորս կմեռնենք»։