Խորվաթիայի նախագահը՝ Թրամփ-Պուտին այսօրվա հանդիպման մասին

Խորվաթիայի նախագահը՝ Թրամփ-Պուտին այսօրվա հանդիպման մասին
Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը անդրադարձել է այսօր՝ հուլիսի 16-ին, Հելսինկիում կայանալիք Թրամփ-Պուտին գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Նա հույս է հայտնել, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը կնպաստի աշխարհում առկա լարվածության թուլացմանը։



«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ երկու պետությունների առաջնորդները կցուցաբերեն բավարար պատասխանատվություն գլոբալ կայունության եւ անդրատլանտյան հարաբերությունների առնչությամբ»,- ասել է Գրաբար-Կիտարովիչը։