Ֆինլանդիայի նախագահը մանրամասներ է հայտնել Թրամփ-Պուտին սպասվող հանդիպումից

Ֆինլանդիայի նախագահը մանրամասներ է հայտնել Թրամփ-Պուտին սպասվող հանդիպումից
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստեն հայտարարել է, որ ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը իր երկրում կանցկացնեն 1 օր՝ հանդիպումն անցկացնելու համար։



Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը։



Ըստ հրապարակման, նախագահների այցի հետ կապված մանրամասները դեռ մշակվում են։ Նինիստեն նաեւ ասել է, որ ամենայն հավանականությամբ կքննարկվեն Սիրիային եւ Ուկրաինային առնչվող հարցեր եւս։



Նշենք, որ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Իենս Ստոտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ողջունում է հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք Թրամփ-Պուտին հանդիպումը։