Ինչ ակնկալիքներ ունենալ Թրամփ-Պուտին առաջիկա հանդիպումից

Ինչ ակնկալիքներ ունենալ Թրամփ-Պուտին առաջիկա հանդիպումից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը երեկ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած բանակցություններից եւ ապա նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո հասկացրել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որ ամենայն հավանականությամբ Թրամփ-Պուտին սպասվող առաջիկա հանդիպմանը, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հուլիսի 15-ին Վիեննայում, մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ։ Նա նկատել է, որ Սպիտակ տանը հակված չեն մտածելու, թե միջազգային օրակարգին առնչվող հարցերի հետ կապված ինչ որ լուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։



Այս մասին հայտնում է NEWSRU-ն, միաժամանակ հավելելով, որ այնուհանդերձ Բոլտոնը ամենեւին չի էլ բացառել, որ որոշ հարցերի շուրջ այնուամենայնիվ ինչ որ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։ «Ես կարծում եմ, որ նրանք /Պուտինն ու Թրամփը/ իրար մեջ ինչ որ խնդիրներ կքննարկեն, որոնք ավելի կարեւոր կհամարեն, սակայն ես չեմ կարծում, թե պետք է կոնկրետ արդյունքների սպասել։ Կարեւորում եմ երկարատեւ ընդմիջումից հետո նրանց թույլ տալ, որ քննարկեն բոլոր այն հարցերը, որոնք կուզենան, դեմ առ դեմ, կամ ընդլայնված ձեւաչափերով։ Մենք էլ կմշակենք նրանք հանդիպման արդյունքները»,-RIA Novosti-ի մեջբերման համաձայն, ասել է խորհրդական Բոլտոնը։ Սրանով հանդերձ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է մտածելու, որ Պուտինի հետ հանդիպումը օգտակար կլինի գլոբալ անվտանգությունն ամրապնդելու համար ողջ աշխարհում։



«Քաղաքական բավական մեծ աղմուկ կա այդ ենթադրական հանդիպման շուրջ։ Նախագահի քննադատներն ասում են, որ որոշակի խնդիրներ կան այդ հանդիպման կազմակերպման հետ կապված»,- Интерфакс-ի համաձայն, ասել է Բոլտոնը, ավելացնելով, որ նախագահ Թրամփն այդ կարծիքը չի կիսում եւ գտնում է, որ բարձր մակարդակի հանդիպումնը երկուստեք օգտակար լինելուց բացի, օգտակար են նաեւ ողջ աշխարհի համար։ Reuters-ն է նշում է, որ այս սպասվող հանդիպումը ապացույցն է այն բանի, որ երկու նախագահները չունեն գաղտնի պայմանավորվածություններ։