Մանվել Գրիգորյանի նկատմամբ երկու միջնորդություն է իրականացվել (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի նկատմամբ երկու միջնորդություն է իրականացվել (տեսանյութ)
Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ արտահերթ նիստը:



ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, որ միջնորդությամբ հանդես կգա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ով կներկայացնի երկու միջնորդություն:



Դրանցից մեկը Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն է վերաբերում, մյուսը՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:



Դատախազը մանրամասն ներկայացրեց նախաքննությամբ ձեռք բերված փաստերն ու ապացույցները, այս պահին նա պատասխանում է պատգամավորների հարցերին:



Դրանից հետո խորհրդարանը փակ-գաղտնի քվեարկությամբ կքվեարկի դատախազի ներկայացրած միջնորդություններին:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**