Գերմանիայում օդապարկը մարդկանց հետ ընկել է ներքև

Գերմանիայում օդապարկը մարդկանց հետ ընկել է ներքև
Գերմանիայի արեւմուտքում օդապարիկը, նրանում գտնվող մարդկանց հետ միասին, ընկել է ներքեւ։ Օդապարիկում եղել է 6 մարդ։ Այս մասին հայտնում է գերմանական ոստիկանությունը։ Դեպքը տեղի է ունեցել Վարենդորֆ քաղաքի մոտ։



Նշվում է, որ ուժեղ քամին իր պտույտի մեջ է առել օդապարիկին, ինչն էլ պատճառ է դարձել, որ այն ներքեւ ընկնի 10 մետր բարձրությունից։ Օդապարիկում գտնվող բոլոր 6 անձինք էլ ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։ 3-ի վնասվածքները լուրջ են, 3-ինը՝ թեթեւ։