Խնդրում եմ՝ էդպիսի հայացքով մի՛ նայեք, ես ընկրկող չեմ

Խնդրում եմ՝ էդպիսի հայացքով մի՛ նայեք, ես ընկրկող չեմ
Սովորական աշխատանքային մթնոլորտ էր, ես խնդրում եմ՝ կենտրոնացեք վերջնական եզրակացության վրա, որ վարչապետը հնչեցրեց՝ պարտադիր կուտակայինի հարցը մեր կառավարության համար փակված չէ, և դրա սահմանադրականությանը, դրա արդյունավետության խնդիրը առաջիկայում կքննարկվի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով երեկվա նիստում իր և վարչապետի միջև տեղի ունեցած սուր բանավեճին։



**Hraparak.am**-ի հարցին, թե ինչո՞ւ ինքը մինչև վերջ չպահեց իր սկզբունքները և ինչու՞ կեսից հետ կանգնեց, Մինասյանն այսպես արձագանքեց․ «Ձեզ այդպե՞ս թվաց»։



**-Այո, որովհետև սկզբում դեմ արտահայտվեցիք։**



Ես իմ սկզբունքը պահել եմ, և կարծում եմ՝ էդ սկզբունքը շատ հստակ է․ ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին, առայժմ շարունակում եմ մնալ էդպիսին, քանի դեռ հակառակում համոզված չեմ։ Երեկվա նախագիծը ոչ թե պարտադիր կուտակայինը ներդնելու մասին է, այլ հուլիսի մեկից յերդրվող նախագծի մեղմացման մասին է։ Ինձ համար նախընտրելի էր հետաձգել և քննարկման առարկա դարձնել․․․



**-Ինչ-որ բանից ընկրկեցի՞ք։**



Ոչ, Ձեզ մոտ եթե էդպիսի տպավորություն է, խնդրում եմ՝ էդպիսի հայացքով էլ մի՛ նայեք, չկա էդպիսի բան, ես ընկրկող չեմ։



**-Պարոն Մինասյան, նոր կառավարությունում նախարարները դեմ քվեարկելու համարձակություն կամ իրավունք ունե՞ն։**



Կգա ժամանակը, կտեսնենք։ Ես կարծում եմ՝ էդպիսի խնդիր չկա։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**