Նանն ու Զանին տկլոր են և տեղներս շատ նեղ ա․․․

Նանն ու Զանին տկլոր են և տեղներս շատ նեղ ա․․․
Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումն եմ կարդում ու․․․ չեմ կարող չասել։ Նա Հայաստանում և այլ երկրներում բնակվող բարեսիրտ հայրենակիցներին խնդրում է, որ ովքեր դատարկ բնակարաններ ունեն, ժամանակավորապես տրամադրեն կարիքավոր կամ վարձով ապրող ընտանիքներին, որպեսզի թեկուզ մի քանի ամիս նրանք վարձ չտան։ Մտովի արդեն պատկերացնում եմ, թե կարիքավորները ինչպիսի սրտաճմլիկ նամակներով կհեղեղեն նրան։ Արդեն նրա ֆեյսբուքյան էջում նմանատիպ բնույթի նամակներ կան։



Ուզում եմ հասկանալ՝ առաջնային կերպով ու՞մ է ժամանակավոր բնակարանով ապահովելու վարչապետի կինը։ Մեկին, երկուսին «յուղելով», «մնացածները չե՞ն դաղվի»։ Հազարավոր նամակներ կստանա, երկրի վիճակը գիտի։ Որի՞ն կարձագանքի։ Ակամայից Գիքորն եմ հիշում․



«Ահա իմացած լինես, որ տեղներս շատ նեղ ա և խարջը սաստիկ ուզում են և փող չենք ճարում, և նանն ու Զանին տկլոր են և տեղներս շատ նեղ ա: Եվ իմացած ըլես, որ քեզ աշխարհի չափ սիրում ենք»: